Էրիկո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին: Էրիկո ՍՊԸ-ն զբաղվում է ավտոյուղերի, քսայուղերի, ավտոպահեստամասերի, ֆիլտրերի՝ ներմուծմամբ և վաճառքով:
2017թ. մարտի 1-ին Էրիկո ՍՊԸ-ն վերանվանվեց Արտ Մոթորս ՍՊԸ-ի: Արտ Մոթորս ՍՊԸ-ն հանդիսանում է գերմանական՝ Bizol, Aral, E-Tec, ճապոնական՝ Japan Oil ավտոյուղերի, ֆրանսիական Valeo ավտոպահեստամասերի և գերմանական Hengst ֆիլտրերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Արտ Մոթորս ՍՊԸ-ն հայաստանյան ավտոյուղերի շուկայի բազմազանության մեջ կարողանում է իր հաճախորդներին առաջարկել մատչելի և բարձրորակ ավտոյուղեր հենց արտադրողից:
Ֆրանսիական Valeo ընկերությունը զբաղվում է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների պահեստամասերի արտադրությամբ և համաշխարհային ավոտարտադրող այնպիսի ընկերությունների գործընկերն է, ինչպիսիք են ֆրանսիական Renault, Peugeot, գերմանական VW, Mercedes, BMW, Audi ընկերությունները: Hengst-ը գերմանական խոշոր ապրանքանիշերից է և 1958-ից զբաղվում է ֆիլտրերի ապտադրությամբ:
Իր որակական բարձր մակարդակի շնորհիվ ընկերությունն այսօր ֆիլտրեր է մատակարարում MB,BMW, Renault, Peugeot գերհզոր ավտոարտադրողներին: Hengst-ը արտադրում է՝ յուղի, օդի, վառելիքի, օդափոխիչի, ղեկային համակարգի, փոխամցան տուփի և այլ ֆիլտրեր:
Bizol-ը համաշխարհային ավտոյուղերի և քսայուղերի շուկայում հայտնի է իրա բարձրորակ և եզակի՝ շարժիչային և տրանսմիսիոն յուղերով, հակասաեցուցիչ հեղուկներվ, հավելումներով և արգելակման հեղուկով: Bizol ավտոյուղերը անվտանգ են և հրաշալի լուծում են ոչ միայն մարդատար, այլ նաև բեռնատար ավտոմեքենաների համար:
Bizol ապրանքանիշի Green oil էքսկլյուզիվ սերիան, որը հենց կանաչ գույն է նախատեսված է շատ ծանր պայմաններում աշխատող մեքենաների շարժիչների համար և դրա ապահով աշխատանքի երաշխիքն է:
E-Tec գերմանական ապրանքանիշի ավտոյուղերը հայտնի են իրենց բարձր որակի շարժիչի և տրանսմիսիոն յուղերով, հակասառեցուցիչ հեղուկներով, անուշահոտ ամառային ապակեմաքրիչի հեղուկներով:
Japan oil ճապոնական ավտոյուղերը նոր են Հայաստանում, բայց արդեն վայելում են հաճախորդների վստահությունը: Հայաստանում առկա ավտոմեքենաների գերակշռող մասը ճապոնական արտադրության են և ըստ այդմ հաճախորդները նախընտրում են Japan Oil:
Արտ Մոթորսի հիմնական արժեքներն են՝
- հաճախորդների վստահություն
- արտադրանքի բարձր որակ ի շնորհիվ մեր գործընկերների
- ապրանքների հասանելիություն ի շնորհիվ մեր մատչելի գների
Արտ Մոթորսի հիմնական սկզբունքները են՝
- բարձրակարգ սպասարկում
- թիմային աշխատանք
- մշտական նորություններ և անանկնալներ հաճախորդներին: