Bizol B-effective կոնֆերանս

Նոյեմբերի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ ավտոյուղերի արտադրությամբ զբաղվող Bizol ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Էրիկո» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցեցին Bizol ընկերության հիմնադիր Բորիս Տաթիևսկին, Անդրկովկասի տարածաշրջանային շուկայի վաճառքի մենեջեր Իրինա Ստրեիչան և տեխնիկական մասով պատասխանատու Օլեգ Շրամկոն: Հանդիպման ընթացքում Իրինա Ստրեիչանը ներկայացրեց Bizol ընկերությունը, զարգացման պատմությունը, առավելությունները և նորամուծությունները: «Արտադրման ստեղծված օրվանից Bizol ավտոյուղերը անցնում են մշակման ուղի, որպեսզի բավարարեն յուրաքանչյուր սպառողի: Ներկայումս մշակվում են նոր տեսակի ավտոյուղեր բարձր ջերմաստիճան ունեցող երկրների համար, ինչպես նաև յուղեր գազով աշխատող մեքենաների համար», - ասաց Իրինա Ստրեիչան:

 

Կոնֆերանսի վերջում ելույթ ունեցավ նաև Bizol ընկերության հիմնադիր և տնօրեն Բորիս Տաթիևսկին: Նա ասաց, որ շատ է սիրում Հայաստանը և պատրաստ է ընդլայնել իր համագործակցության շրջանակները:

 

«Մենք անընդհատ աշխատում ենք մեր արտադրանքի որակի բարձրացման համար և առաջարկում ենք մեր սպառողին ինովացիոն արտադրանք: Գոյություն չունի մեկ յուղ, որը համապատասխանում է բոլոր ավտոմեքենաներին, սակայն Bizol ընկերությունը տալիս է յուղերի տեսականի, որոնք կհամապատասխանեն բոլոր մեքենաներին :Բորիս Տաթիևսկին իր խոսքում նաև ասաց, որ ուզում է զարգացնել էլ-կոմերցիան, քանզի ներկայումս աշխարհը գնում է ավելի հեշտ կերպով ապրանքներ ձեռք բերելուն, որին նպաստում է համացանցը:2015 թվականի հոկտեմբերի 21-ին Հարվարդի համալսարանը մրցանակ է շնորհել Bizol ընկերությանը՝ որպես լավագույն ինովացիոն ընկերություն: Բորիս Տաթիևսկին պատասխանեց մասնակիցների բոլոր հարցերին և պատրաստակամություն հայտնեց պարբերաբար կազմակերպել դասընթացներ տեղի մասնագետների համար:

 

Կոնֆերանսի վերջում «Էրիկո» ընկերության տնօրեն Ռաֆայել Զեյնալյանը, սպառողների արձագանքի հիման վրա, Բորիս Տաթիևսկիին շնորհեց պատվոգիր՝ որպես ավագույն ներմուծող: